Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր թվիթերյան գրառման մեջ կոչ է արել հեռացնելու Ռուսաստանին ԵԱՀԿ-ի կազմից:
«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան եւ վայրագությունները խախտում են Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները: Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին սպառնալիք է Եվրոպայում անվտանգությանն ու համագործակցությանը: Եթե ԵԱՀԿ-ն երկրի անդամակցությունը կասեցնելու համար համապատասխան մեխանիզմներ չունի, ուրեմն պետք է գործընթաց սկսել եւ դուրս հանել»,- գրել է Կուլեբան: