ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «անհրաժեշտ զենք» կտրամադրի Ուկրաինային՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար:
Նա ընդգծել է, որ ավելի շատ զենք կուղարկեն Ուկրաինա՝ Ռուսաստանին նոր տարածքներ գրավել եւ խաղաղ բնակչության վրա հարձակվել թույլ չտալու համար:
Սալիվանը NBC News-ի եթերում շեշտել է, որ ԱՄՆ-ը շուրջօրյա աշխատում է Ուկրաինա զենք մատակարարելու եւ շատ այլ երկրներից զենքի մատակարարումը կազմակերպելու եւ համակարգելու ուղղությամբ: