ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 11-ի դրությամբ կատարվել է 2 միլիոն 142 հազար 685 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել է 1 միլիոն 117 հազար 714 քաղաքացի: Ամբողջապես պատվաստվել է 982752 քաղաքացի։ Խթանիչ՝ բուստեր դեղաչափ ստացել է 39119 մարդ:
Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք։
Նախօրեին կատարվել է 1921 թեստավորում։ 1 օրում առողջացել է 17 մարդ։ Գրանցվել է վարակից մահվան 1 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել։