Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի նկատմամբ բնակչության պոպուլյացիոն իմունիտետը գնահատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») հետ համատեղ 2022-ի ապրիլի 12-16-ը բնակիչներին անվճար կթեստավորեն SARS-CoV-2 կորոնավիրուսի հակամարմինների նկատմամբ:
Բնակչության իմունիտետի վիճակի մասին տեղեկությունն անհրաժեշտ է սանիտարական-հակահամաճարակային միջոցառումների, դրանց թվում՝ բնակչության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ երկրում եւ տարածաշրջանում պատվաստումների պլանավորման համար:
Ծրագրի շրջանակում քաղաքացիները համապատասխան կայքում գրանցվելուց եւ հաստատում ստանալուց հետո հնարավորություն կունենան անվճար իմանալու իրենց՝ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ հակամարմինների առկայության մակարդակը։
Թեստավորմանը մասնակցել ցանկացողը պետք է լրացնի համապատասխան հարցաթերթը: Հարցաթերթը լրացնելուց հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի նամակ, որտեղ հնարավոր կլինի ընտրել ժամը եւ վայրը։