ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը հայտնել է, որ Գերմանիան Հայաստանին 116 միլիոն 400 հազար եվրո գումար կտրամադրի։ Նա ներկայացրել է դեռ 2020-ին ՀՀ եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։
Փոխնախարարը հավելել է, որ գումարից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, 70 միլիոնը` փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ)` արտոնյալ պայմաններով վարկավորմանը։
Անդրադանալով գումարի տրամադրման պայմաններին՝ Գեւորգյանը պարզաբանել է, որ 116,4 միլիոն եվրոյից մի քանի միլիոնը գրանտային միջոցներ են, իսկ վարկային ավելի մեծ հատվածը ՀՀ-ին կտրամադրվի միջինը 0,3 տոկոս տոկոսադրույքով։ Վարկը տրվելու է նվազագույնը 12, առավելագույնը 16 տարի մարման ժամկետով` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մարումներ կատարելու պայմանով։