Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ երկրին վճռական ճակատամարտ է սպասվում արեւելքում։
Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ռուսական զորքերը հրթիռակոծում են Դնեպրը եւ քաղաքի հարակից տարածքները։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի 78 ռազմական օբյեկտների ոչնչացման մասին։ Նախօրեին՝ ապրիլի 10-ին, Դնեպրոպետրովսկի հարավային ծայրամասում տեղակայված «Կալիբր» հրթիռներով «ոչնչացվել են արտերկրից բերված С-300 համալիրի 4 կայան՝ 25 հոգանոց անձնակազմով»:
Ուրբաթ օրը Սլովակիայի իշխանությունները հայտարարել էին С-300 համալիրներն Ուկրաինային փոխանցելու մասին։
Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը ապրիլի 10-ի երեկոյան թվիթերյան գրառման մեջ հերքել է Ուկրաինայում С-300 պաշտպանական համակարգի ոչնչացման մասին լուրերը եւ դրանք ապատեղեկատվություն որակել՝ միաժամանակ հավելելով, որ Ուկրաինան պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։