Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գեւորգ Ավետիսյանը հայտնել է, որ ապրիլի 1-10-ը Երեւանի մետրոյում ուղեւորափոխադրումների թիվն էականորեն աճել է։
Նա մասնավորապես նշել է, որ ապրիլի 1-10-ը մետրոն ունեցել է 609 հազար 632 ուղեւոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 163 հազար 618 ուղեւորով ավելի է։
Երեւանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուղեւորների քանակի ավելացումը պայմանավորված է Հայաստան ժամանած զբոսաշրջիկներով, ինչպես նաեւ քաղաքի փողոցներում երթեւեկության խցանումներով։