ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիեւի հետ բանակցությունների նոր փուլի շեմին Մոսկվան մտադիր չէ ընդհատելու Ուկրաինայի տարածքում իրականացվող հատուկ գործողությունը։ Միեւնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հակված է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ։
«Բանակցությունները դադարեցնելու պատճառ ես չեմ տեսնում, հակառակ այն հանգամանքին, որ ուկրաինական կողմն ամեն անգամ խուսանավում է։ Նրանք երբեմն իրենց տեսակետը փոխում են 180 աստիճանով՝ մերժելով այն, ինչ իրենք իսկ առաջարկում էին դրանից երկու օր առաջ»,- նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը մոտ օրերում կամ տեսանելի ապագայում կավարտվի: