Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը խոսել է 2022-ի առաջին կիսամյակում Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի՝ Եվրամիություն մտնելու շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։
«Մեր խնդիրն է տարվա առաջին կիսամյակում վերջապես սկսել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները»,- Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բերբոկը:
Գերմանիայի արտգործնախարարն Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները վաղուց ուշացած քայլ է անվանել: Նա հավելել է, որ ներկա իրավիճակում դա կենտրոնական խնդիր է։