ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումները եւ փոխգործակցությունը։
«Կարեւոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ ԵՄ-ն աջակցում է անմիջական շփումներին եւ ներգրավվածությանը»,- ընդգծել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան: