2022-ի ապրիլի 8-ի դրությամբ Ուկրաինայի 90 քաղաքացի, որոնց կեսից մի փոքր ավելին ազգությամբ հայեր են, փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են Հայաստանի միգրացիոն ծառայություն:
Հայաստանի միգրացիոն ծառայությունը հարցազրույցի հիման վրա քննում է օտարերկրացու դիմումը։ Փախստականի կարգավիճակ տալու պարագայում անձին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Այդ փաստաթղթով փախստականի կարգավիճակ ստացած անձն ունենում է գրեթե ՀՀ քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին համահավասարեցված իրավունքներ ու պարտականություններ: Փախստականի կարգավիճակ ստացածները միգրացիոն ծառայության ինտեգրման կենտրոնում մեկ տարի, երբեմն ավելի երկար ժամկետով անվճար ապրելու հնարավորություն ունեն:
Միեւնույն ժամանակ, ըստ «Արմենպրես»-ի, ապրիլի 8-ի դրությամբ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների 90 քաղաքացի, որոնք հիմնականում ազգությամբ ռուսներ են, workpermit.am հարթակով դիմել են Հայաստանում օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն ծավալելու համար: