Ըստ ամերիկյան Associated Press գործակալության հաղորդագրության՝ ռուսական զորքերի գրոհի եւ քաղաքի տեւական պաշարման ընթացքում Մարիուպոլում զոհվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ:
Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն նշել է, որ զոհվածների թիվը կարող է անցնել 20 հազարից, քանի որ շաբաթներ տեւած գրոհների եւ դեգերումների հետեւանքով մարիուպոլցիների մարմինները «գորգի պես պատել են քաղաքի փողոցները»:
Բոյչենկոն հավելել է, որ ՌԴ ԶՈՒ զինծառայողները զոհվածների բազմաթիվ մարմիններ կուտակել են հսկայական առեւտրի կենտրոնում, որտեղ ընդարձակ պահեստներ եւ սառնարաններ կան: Ըստ Մարիուպոլի քաղաքապետի՝ այնուհետեւ առեւտրի կենտրոն են ժամանել արտաքուստ բեռնատար հիշեցնող դիակիզարաններ՝ անիվների վրա: