«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնել են, որ Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին` 10։00-ից, բնական գազի մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն ընդհատվել է եւ կտեւի մինչեւ ապրիլի 13-ը` 19։00-ն։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին: