Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ապրիլի 12-ին Բաքու է ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալկիրանի գլխավորած պատվիրակությունը: Նրանց դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Հասանովը հանդիպման ժամանակ նշել է, որ շարունակվում են բարեփոխումները ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։