Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերստին Կիեւ այցելելու, եթե դա կօգնի երկխոսություն հաստատել Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ։
«Հայրենակիցներս ակնկալում են, որ անեմ հնարավորը պատերազմի դադարեցման համար»,- նշել է Մակրոնը։
Միեւնույն ժամանակ, պաշտոնական Փարիզն անցանկալի անձ է հայտարարել եւս 6 ռուս դիվանագետի։ Վերջիններս մեղադրվում են Ֆրանսիայի ազգային շահերին հակասող գործունեություն իրականացնելու համար:
Ռուսաստանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Մոսկվայի պատասխանը չի ուշանա: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ռուս դիվանագետների արտաքսումները չեն կարող փոխել Մոսկվայի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։