Գերմանիայում մարտին գնաճը կազմել է 7,3%, որն ամենաբարձր ցուցանիշն է 1990-ին երկրի միավորման պահից ի վեր: Դաշնային վիճակագրական գերատեսչությունն ապրիլի 12-ին հայտնել է, որ մարտին սպառողական գներն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել են 7,3%-ով: Վերջին անգամ գնաճը նման մակարդակի է հասել 1981-ի աշնանը, երբ նավթի գները կտրուկ բարձրացել էին իրանա-իրաքյան պատերազմի հետեւանքով:
Փետրվարին Գերմանիայում գնաճը կազմել է 5,1%, հունվարին՝ 4,9%: Փետրվարի համեմատ մարտին սպառողական գներն աճել են 2,5%-ով:
Գերատեսչությունից ընդգծել են, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը սկսվելուց հետո բնական գազի եւ նավթամթերքի գները զգալիորեն աճել են՝ էական ազդեցություն գործելով գնաճի մակարդակի վրա: Խնդիր է նաեւ համավարակի եւ էներգակիրների գնի զգալի աճի հետեւանքով էներգապաշարների՝ ընդհատումներով մատակարարումը: