ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրների եւ որդիների՝ պարտադիր զինծառայությունից ազատման մասին օրինագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր։
Ըստ օրինագծի որոշ փոփոխությունների՝ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել եւ մեկնել ծառայության:
Վերոնշյալ անձանց վեց ամիս ժամկետով զորակոչելու կամ զինծառայությունից ազատելու փոխարեն ԶՈՒ գլխավոր շտաբ զորակոչելու առաջարկները չեն ընդունվել:
2022-ի ամառային զորակոչով պարտադիր զինծառայությունից կազատվի 10, ձմեռային զորակոչին՝ 17 ՀՀ քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 ՀՀ քաղաքացի: Այսպիսով` զոհված զինծառայողների 52 եղբայր կամ որդի ՀՀ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում կազատվի պարտադիր զինծառայությունից: