Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ապրիլի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման քայլերը, այդ թվում` խաղաղության համաձայնագրի մշակման, սահմանային համատեղ հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ: Կլաարն ու Բայրամովն անդրադարձել են նաեւ հումանիտար հարցերին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր թվիթերյան էջում տարածել է նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին Բայրամովի թվիթերյան գրառումը եւ մեկնաբանել․ «Կարեւոր զարգացում անցած շաբաթվա Բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներն ու ներգրավվածությունը»։