ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հրամանով ուսումնական հաստատությունների 2021-2022 եւ 2022-2023 ուստարիների օրինակելի ուսումնական ծրագրերում սահմանվել է նաեւ ուստարվա ավարտի ժամկետը:
Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր, ուսումնական ծրագրում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուստարին կավարտվի 2022-ի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Այսպիսով՝ ուստարվա ընթացքում 1-ին դասարանցիների համար կապահովվի առնվազն 30, 2-րդ դասարանցիների համար՝ 32 եւ 3-12-րդ դասարանցիների համար՝ 34 ուսումնական շաբաթ: