Ըստ Reuters գործակալության՝ ԱՄՆ-ը որոշել է Ուկրաինային տրամադրել եւս 750 միլիոն դոլարի զինամթերք: Դրա վերաբերյալ հայտարարությունը Սպիտակ տունը կհրապարակի ապրիլի 13-ին:
Զենքի տրամադրման ֆինանսավորումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհաստատի իրեն վերապահված հատուկ իրավասությունների շրջանակում: Միացյալ Նահանգների ղեկավարն ունի արտակարգ հանգամանքներում ապրանքների եւ ծառայությունների փոխանցման մասին առանց Կոնգրեսի հավանության որոշում ընդունելու իրավունք: