Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է: Ըստ Փաշինյանի՝ նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել ու հուղարկավորվել են 2021-ին։
Քննչական կոմիտեի մարտի 21-ի տվյալներով՝ զոհերի թիվը 3822 էր, անհայտ էր 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Փաշինյանը խոստովանել է, թե մեղավոր է, որ հանրությանը չի տեղեկացրել, որ «միջազգային հանրությունն ակնկալում է Ադրբեջանին հանձնել 7 հայտնի շրջանները եւ իջեցնել Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը»։
«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ընդգծել է նա։