Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է երկրի՝ Ռուսաստանի մաս դառնալու հնարավորությունը։
«Ասում են, որ Բելառուսը ներառվելու է Ռուսաստանի կազմում։ Պուտինն ու ես այնքան հիմար չենք, որ գործենք հին մեթոդներով: Մենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն ենք կառուցելու, որ մեզնից շատ բան սովորեն, օրինակ՝ ինչպես հաղթահարել պատժամիջոցները»,- Վլադիվոստոկում լրագրողներին ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցների շրջանը հնարավորություն տվեց Ռուսաստանի հետ համագործակցելու այնպես, ինչպես պետք է վաղուց արվեր:
Լուկաշենկոն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 12-ին բանակցել են Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայանում։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են համագործակցությունը տիեզերական արդյունաբերության ոլորտում։