Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 191 ուկրաինացի երեխա, 350-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նախօրեին ՄԱԿ-ը հայտնել էր, որ ուկրաինացի երեխաների գրեթե երկու երրորդը փախստական է դարձել ռուսական ներխուժման վեց շաբաթվա ընթացքում, եւ հաստատել էր 142 երեխայի մահը։
Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթենը ՄԱԿ-ի գրասենյակում հայտնել է, որ ռուսական ներխուժման 6 շաբաթների ընթացքում ուկրաինացի երեխաների գրեթե երկու երրորդը՝ 4,8 միլիոնը, լքել է իր տունը։
Ֆոնթենը նշել է, որ խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է, ըստ նրա՝ իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։