Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վարչապետներ Սաննա Մարինը եւ Մագդալենա Անդերսոնը Ստոկհոլմում այսօր անցկացված հանդիպմանը քննարկել են Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու նպատակահարմարությունը։ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումն ու շարունակվող պատերազմը այս չեզոք պետություններին ստիպում են մտածել ՆԱՏՕ-ին միանալու մասին։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը Ստոկհոլմում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է, որ պատերազմը արմատապես փոխել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, եւ նշել, որ դա Ֆինլանդիային ստիպել է վերանայել Հյուսիսատլանտյան դաշինքի հանդեպ դիրքորոշումը։
«Մենք իրավամբ պետք է մտածենք՝ այս նոր իրավիճակում ինչն է օգտակար Շվեդիայի, մեր անվտանգության եւ աշխարհի համար»,- ասել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը: