Մոսկվան հայտարարել է Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան «հայելային» պատժամիջոցներ սահմանելու մասին:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված ամերիկացի պաշտոնյաներին, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 398 օրենսդիրներին, ներառյալ բոլոր ղեկավարներին եւ մշտական հանձնաժողովների նախագահներին, Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքը կարգելվի:
«Նոր պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների գործելաոճը նկատի ունենալով՝ Ռուսաստանը ծրագրում է առաջիկայում նոր հակաքայլեր անել եւ ընդարձակել մուտքի արգելքի տակ հայտնված անձանց ցանկը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանը մուտքի արգելք է սահմանել նաեւ Կանադայի խորհրդարանի 87 պատգամավորների նկատմամբ: