Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ապրիլի 14-ին՝ Ուկրաինայում պատերազմի 50-րդ օրը, ամենաակտիվ մարտերն ընթանում են Դոնեցկի, Լուգանսկի եւ Խերսոնի մարզերում։
Պարբերաբար հրետակոծվում է Խարկովը։ Գիշերն այստեղ 4 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել:
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ այսօր մարդասիրական 9 միջանցք է լինելու։ Միջանցքները Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների բնակավայրերից, դրանց թվում նաեւ՝ Մարիուպոլից, տանում են դեպի Զապորոժիե կամ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաք։
Ապրիլի 13-ին կողմերին չէր հաջողվել պայմանավորվել միջանցքների երթուղիների շուրջ։