ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Դելատրեի հետ:
Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Դիվանագետների քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայի պատերազմը։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական աջակցություն՝ անվտանգության ոլորտում ակտիվ օգնությամբ եւ Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառմամբ: Նրանք քննարկել են նաեւ ուկրաինացի փախստականներին օգնություն տրամադրելու հարցը։
Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։