Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Թուրքական NTV-ին տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ ինքը եւս մշտական հեռախոսային կապի մեջ է ռուս եւ ուկրաինացի գործընկերների հետ։
«Ես բանակցություններ եմ վարել Մոսկվայի հետ բանակցող ուկրաինական պատվիրակության հետ։ Մշտական կապեր են պահպանվում նաեւ ռուսական կողմի հետ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ ջանք են թափում կողմերի միջեւ հանդիպում կազմակերպելու համար։