ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։
Նրանք անդրադարձել են հումանիտար հարցերին, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եւ համանախագահ երկրների միջնորդական դերը:
Բրիս Ռոքֆոյին ավելի վաղ ընդունել է նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: