Իտալիան այս տարի ամառային առողջարաններում սեզոնային աշխատողների պակաս է ունենալու։ Անձնակազմի անբավարարության մասին նախազգուշացվել են առողջարանների աշխատողների արհմիությունը եւ վճարովի զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչներին միավորող Assobalneari ասոցիացիան։
Այդ կառույցների կարծիքով այս տարի հնարավոր կլինի խնդրին ժամանակավոր լուծում տալ՝ աշխատանք առաջարկելով Ուկրաինայից Իտալիա ժամանած փախստականներին։ Տվյալ դեպքում իտալական օրենսդրությունը չի արգելում օտարերկրյա քաղաքացիներին նման աշխատանքի համար վարձելը:
Ուկրաինայից Իտալիա է ժամանել ավելի քան 91000 փախստական: Նրանցից գրեթե 50000-ը կանայք են, շուրջ 10000-ը՝ տղամարդիկ, մնացածը՝ երեխաներ: Նրանք հիմնականում ձգտում են տեղավորվելու Հռոմում, Միլանում, Նեապոլում, Բոլոնիայում։