Էստոնական ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալը հայտնել է, որ Բալթիկ ծով է մտել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման SNMG1 մշտական ծովային խմբի նավերի մի մասը: Մյուս նավերն ուրբաթ ժամանելու են Տալլինի նավահանգստի հին կրուիզային տերմինալ:
«Առաջնահերթ խնդիր են Բալթիկ ծովի տարածաշրջանում դաշնակիցների ներկայությունը ցույց տալը եւ Էստոնիայի ռազմածովային նավատորմի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելը»,- ընդգծել է լրատվամիջոցը։
Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկան նշել է, որ հաջորդ շաբաթ համատեղ վարժանքներ կսկսվեն Էստոնիայի ծովային հետեւակայինների հետ:
Նավահանգստում արդեն կանգնած երեք ֆրեգատները եկել են Նորվեգիայի միջազգային հյուսիսային ջրերից: Նրանք այնտեղ մասնակցել են «Սառը պատասխան» անվամբ զորավարժություններին: ՆԱՏՕ-ի՝ տերմինալում գտնվող նավերին հաջորդ շաբաթ կփոխարինի դաշինքի ռազմածովային ուժերի մի նոր խումբ։