ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ապրիլի 15-ին ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ մասնավորապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին 2022-ի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտների։