ՄԱԿ-ը հայտարարել է, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան հինգ միլիոն մարդ։ Սա Եվրոպայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների ամենաարագ աճող ճգնաժամն է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 2,7 միլիոն ուկրաինացի փախստական՝ 10-ից 6-ը, ապաստանել է Լեհաստանում, 725 հազարը՝ Ռումինիայում։ Ուկրաինացի փախստականների 90 տոկոսը կանայք եւ երեխաներ են։
Մինչեւ պատերազմը Ուկրաինայում բնակվում էր 37 միլիոն մարդ (առանց Ղրիմի եւ արեւելյան շրջանների ռուսական վերահսկողությամբ շրջանների բնակչության):