Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ երկրների առաջնորդներին, համաշխարհային IT ընկերությունների ղեկավարներին Պուտինի քարոզչությունը սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործելով ջախջախելու կոչ է արել։
Թվիթերում հրապարակված իր ուղերձում Նավալնին առաջարկել է ամեն օր ռուսներին ցույց տալ տասնյակ միլիոնավոր գովազդային հաղորդագրություններ՝ այդպիսով «տեղեկատվական ճակատ» բացելով Պուտինի դեմ։
Նավալնին հայտարարել է, թե ճշմարտությունն ու ազատ տեղեկատվությունը Պուտինի խելագար ռեժիմին հարվածում են հակատանկային Javelin-ների արդյունավետությամբ։ Նա շեշտել է, որ համացանցում գովազդի ծախսերը ռազմական ծախսերից անհամեմատ ցածր են։