Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեն։
Զրուցակիցները կարեւորել են տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։ Ադրբեջանի նախագահը խոսել է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապի ավելացման կարեւորության մասին։ Նա գոհունակություն է հայտնել առեւտրաշրջանառության աճի կապակցությամբ՝ հավելելով, որ կարեւոր է նախանշել այլ հեռանկարներ, որոնք կբարձրացնեն ապրանքաշրջանառությունը։
Դավիթաշվիլին նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացնելու մեծ ներուժ կա։