ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտման մասին։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: