Ըստ Վրաստանի ազգային բանկի հրապարակած տվյալների՝ 2022-ի առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 393,7 միլիոն դոլար եկամուտ։ Միայն մարտին այն կազմել է 174,5 միլիոն դոլար։
Մարտին Վրաստանն ամենաշատ եկամուտը՝ ընդհանուր եկամուտների 36,4 տոկոսը, ստացել է ռուս (34,3 միլիոն դոլար) եւ բելառուս (29,3 միլիոն դոլար) զբոսաշրջիկներից։
Առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ըստ երկրների բաշխվել են հետեւյալ կերպ․ Ռուսաստան՝ 67,7 միլիոն, ԵՄ՝ 44,4 միլիոն, Թուրքիա՝ 40,8 միլիոն, Ուկրաինա՝ 38,4 միլիոն, Բելառուս՝ 37,9 միլիոն, Իսրայել՝ 35,1 միլիոն, Ադրբեջան՝ 16,6 միլիոն, Հայաստան՝ 13,8 միլիոն, Սաուդյան Արաբիա՝ 12,1 միլիոն, Իրան՝ 10,7 միլիոն դոլար։