Չեխիայի արտգործնախարարությունը հայտարարել է իր տարհանված դիվանագետներին Կիեւ դեսպանատուն վերադարձնելու մասին։
Հայտարարությունում ասվում է, որ սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ քայլերից, որոնք Չեխիայի իշխանությունները պատրաստ են ձեռնարկելու Ուկրաինային իրենց աջակցությունը հայտնելու համար:
Եվրամիությունը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովենիան եւ Թուրքիան Կիեւում վերաբացել են դիվանագիտական ներկայացուցչությունները։ Լեհաստանի եւ Սուրբ Աթոռի ներկայացուցիչները առհասարակ չեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։