Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը բարեհաջող ելույթ է ունեցել Իսպանիայում անցկացված «Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարում:
Իսպանական միջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր, կիսել է 2-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորների շնորհիվ գրավել է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթողը Ֆրանսիան ներկայացնող 8 միավոր հավաքած Խուլես Մուսարդն է:
«Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարին մասնակցում էր 150 շախմատիստ: