Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Հյուսիսային Իրաքում նոր ռազմական գործողություն է սկսել Թուրքիայում քրդերի քաղաքական իրավունքների պաշտպանության եւ ինքնավարության ստեղծման համար 1984-ից ի վեր զինված պայքար մղող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։
Գործողությանը ներգրավված են Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու օդուժը։ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ թուրքական ռազմական օդանավորը հաջողությամբ գրոհել են PKK-ի ապաստարանները, բունկերները, թունելները, ինչպես նաեւ քարանձավներն ու զինապահեստները։
Ռազմական փորձագետ Աբդուլլահ Ագար պարզաբանմամբ՝ Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունը բխում է 375 կիլոմետր երկարությամբ եւ 40 կիլոմետր խորությամբ սահմանային գոտին Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներից ամբողջությամբ մաքրելու համար անհրաժեշտությունից։