Հայաստանում ապրիլի 18-ի 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 770 դեպք, որից 410 հազար 458-ը` առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2008 խնամյալ:
Մեկ օրում կատարվել է 1679 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, առողջացել է 10 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 17 հազար 543-ի:
ՀՀ առողջապահության նախարարությունից հավելել են, որ դրական թեստ ունեցողների 93,5%-ը պատվաստված չէ:
Պատվաստված չեն հոսպիտալացվածների 88,7%-ը, ծանր վիճակում գտնվողների 100%-ը: