Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս կարեւորել է ԱՄՆ-ի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն եւ ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկելու իրավիճակը ԼՂ-ում եւ այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։
Կողմերն անդրադարձել են հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: