Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ առաջիկա երեք տարում Վրաստանը կարդիականացնի երկրում գտնվող բոլոր ռազմակայանները: Թբիլիսիում կառավարության նիստի ժամանակ Ղարիբաշվիլին նշել է, որ այդ նպատակով պետբյուջեից շուրջ 100 միլիոն դոլար կհատկացվի։
Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ երկրի տարածքում գտնվող զորամասերի արդիականացումից, ինչպես նաեւ ոստիկանական բաժանմունքների հիմնանորոգումից բացի՝ առաջիկա տարիներին կկառուցվի եւս մեկ նոր ռազմակայան։ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Մուխրովանիի նախկին բազայի տարածքում աշխատանքները մեկնարկել են։ Ղարիբաշվիլին նշել է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված նորակառույց ռազմակայանը կհամապատասխանի ժամանակակից բոլոր չափանիշներին: