Ըստ Somali Guardian պորտալի՝ ապրիլի 18-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դաշնային խորհրդարանի շենքը նիստի անցկացման պահին ենթարկվել է ականանետային գնդակոծման, վիրավորվել են պատգամավորներից մեկը եւ «Վադաժիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ հանրապետության նախագահի թեկնածու Աբդիրահման Աբդիշաքուրը:
Իշխանությունները գնդակոծման մեջ մեղադրել են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Սոմալիի դաշնային խորհրդարանի նոր կազմը երդում է տվել ապրիլի 14-ին:
Խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում պետք է ընտրվեր Սոմալիի նոր նախագահը: Պետության ներկայիս ղեկավար Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը, որի մանդատի ժամկետը լրացել է անցյալ տարվա փետրվարին, ձգտում է հասնելու վերընտրման: Նախագահի պաշտոնի թեկնածուների ընդհանուր թիվը հասնում է 10-ի։