ՌԴ ռազմական փորձագետ Դմիտրի Կորնեւը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը կամրապնդի իր արեւմտյան սահմանները։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում ռուսական Բալթյան նավատորմը կուժեղացվի Полимент-Редут հակաօդային պաշտպանության համակարգերով եւ Калибр ուղղահայաց արձակման թեւավոր հրթիռներով։
Փորձագետի կարծիքով՝ նման նավերի խումբը եւ՛ կպաշտպանի հիմնական հաղորդակցությունը Բալթյան ծովում, եւ՛ մինչեւ 2,5 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռային ներուժով կապահովի։
Ենթադրվում է, որ ստորջրյա ուժերը կհամալրվեն Калибр-ПЛ թեւավոր հրթիռներ կրող ոչ միջուկային սուզանավերով։ Փորձագետի կարծիքով՝ Բալթյան ծովի օդային տարածքը կհսկեն Սու-35Ս կործանիչներն ու Սու-34 առաջնագծի ռմբակոծիչները, ինչպես նաեւ C-400 Տրիումֆ եւ C-500 Պրոմեթեյ զենիթահրթիռային համակարգերը:
Ռազմական փորձագետը չի բացառել Սկանդինավիայում ցանկացած թիրախի ջախջախումն ապահովող «Կինժալ» գերձայնային հրթիռային, ինչպես նաեւ «Իսկանդեր» համակարգերի տեղակայումը։ Ըստ Կորնեւի՝ հարկ եղած դեպքում տարածաշրջանում կարող է հայտնվել նաեւ միջուկային զենք: