Շվեդիայի ֆինանսների նախարար Միքայել Դամբերգը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է երկրի միգրացիոն վարչությանը տրամադրել 9,8 միլիարդ կրոն (ավելի քան 1 միլիարդ դոլար)՝ ուկրաինացի փախստականների ընդունման ծախսերի համար:
Կառավարությունը նաեւ առաջարկել է ժամանակավոր լրացուցիչ աջակցություն ցուցաբերել փախստականների ընդունման համար պատասխանատվություն ստանձած մունիցիպալիտետներին: Դա տեղի կունենա ամբողջ երկրում ավելի հավասարաչափ բաշխման միջոցով: Ոչ առեւտրային կազմակերպությունների կարեւոր ջանքերի օժանդակման համար առաջարկվել է հատկացնել լրացուցիչ միջոցներ: Միջոցները կվերցվեն զարգացման օգնության հիմնադրամից:
Կառավարությունը նաեւ ակնկալում է, որ այս տարի Շվեդիայում գնաճը կկազմի 4,6% եւ 1,8%՝ 2023-ին: Այս տարի Շվեդիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը գնահատվում է 3,1%-ի, 2023-ին՝ 1,6%-ի սահմաններում: Ավելի վաղ միգրացիոն վարչության ղեկավար Միքայել Ռիբենվիկը հայտնել է, որ երկրում ուկրաինացի փախստականների թիվը կազմում է 29 հազար, որոնցից` 11 հազար երեխա եւ 18 հազար չափահաս: Նրանցից 22 հազարն արդեն ստացել է կեցության հավաստագիր: Շվեդիայում, վարչության հաշվարկներով, Ուկրաինայից միգրանտների թիվը կարող է հասնել 76 հազարի: