Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ Հարկային մարմինը հրապարակել է 2022-ի հունվար-մարտի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ ցանկը:
1000 խոշոր հարկ վճարողները 2022-ի 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 327 միլիարդ 72 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 միլիարդ 321 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը` ավելի քան 48 միլիարդ 751 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ 35 միլիարդ 448 միլիոն 844 հազար դրամ, երկրորդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 20 միլիարդ 82 միլիոն 842 հազար դրամ հարկերով: Հանրապետության երրորդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է՝ 8 միլիարդ 631 միլիոն 908 հազար դրամ, այնուհետև՝ «Գրանդ տոբակո» ընկերությունը` 7 միլիարդ 870 միլիոն 632 հազար դրամ: Խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը՝ իր 5 միլիարդ 871 միլիոն 237 հազար դրամ հարկով: