Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիության միջոցներով Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի տրամադրումը նշանակում է ոչ թե պատերազմի երկարաձգում, այլ սեփական երկիրը, սեփական քաղաքացիներին պաշտպանելու ավելի շատ ունակություններ Ուկրաինայի համար:
Ավելի վաղ Մոսկվան Արեւմուտքին բազմիցս քննադատել է՝ հայտարարելով, որ Ուկրաինային ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով Եվրամիությունը երկարաձգում պատերազմը: Ավելին՝ ՌԴ-ում գանգատվում են, որ Բրյուսելը որեւէ քայլ չի ձեռնարկում մարտական գործողությունները Ուկրաինայում կանգնեցնելու համար: