Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ կարվի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Ապրիլի 19-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում երկկողմ փաստաթղթերի փաթեթ կստորագրվի։