Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։